Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցկացնում է անվտանգության բարձր մակարդակի վերջին խորհրդակցությունները, որոշելու՝ ինչպես և երբ արձագանքել Իրանի՝ երեքշաբթի կատարած հրթիռային հարձակմանը: Սպասվող «կոշտ պատասխանը», որ տեղի կունենա «առաջիկա օրերի ընթացքում», սերտորեն համաձայնեցվում է Բայդենի վարչակազմի հետ։               
 

Ճաշակեցեք ու վստահեք

Ճաշակեցեք ու վստահեք
20.09.2024 | 00:11

Աստծո կանչը

Սեպտեմբերի 20

Ճաշակեցեք և տեսեք, որ քաղցր է Տերը (Սող. ԼԴ) ։

Աստված Բարի է, վստահեք Իրեն։

Իմացեք, որ ամեն ինչ լավ է։ Ասեք շարունակ.

«Աստված բարի է»։

Ներկան ու ապագան, ինչպես որ կա Իր ձեռքը հանձնեք, իմանալով, որ Նա բարի է։ Նա կարող է կարգ ու կանոն ստեղծել քաոսից. չարիքից՝ բարիք, խռովությունից ՝ խաղաղություն։

Ես և Հայրը մեկ ենք։ Մենք մեկ ենք նաև բարիք անելու կամեցողությամբ։ Աստծո համար Իր զավակներին բարիք անելը նշանակում է՝ մասնակից դարձնել նրանց Իր բարությանը։

Աստված Բարի է։ Նրա միակ կամքն է՝ Իր բարությունը առատորեն հեղել ձեզ վրա. և Աստված, անշուշտ, կանի այս։

Միայն թե վստահեք` հեռացրեք ձեզնից վախը։

Դիտվել է՝ 1405

Մեկնաբանություններ